Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Ներքաղաքական աղմուկը, որի մեջ ապրում ենք արդեն 3 տարուց ավելի, լռության ու անտարբերության է մատնել բազմաթիվ խնդիրներ, որոնք լրջագույն սպառնալիքներ են պարունակում իրենց մեջ եւ, ըստ էության, կարող են լավ նախադրյալ հանդիսանալ ՀՀ իշխանությունների վարած (ես կասեի՝ չվարած) տնտեսական քաղաքականությունը պայթեցնելու համար: Որքան էլ տարօրինակ հնչի՝ խնդրահարույց իրավիճակներ ստեղծող կառույցներից մեկն էլ ՀՀ պետական բանկն է, որ կա՛մ չի կարողանում վերահսկել մյուս բանկերի աշխատանքը, կա՛մ ուղղակի կախվածության մեջ է այդ բանկերից եւ նրանց հետ համախորհուրդ՝ իրականացնում է դրսից թելադրվող բանկային քաղաքականություն: Խնդիրը, որի մասին կխոսենք ստորեւ, նոր չի ծագել, բայց եթե նախկինում քաղաքացիների բողոքից հետո այն որոշ չափով կարգավորվել է, ապա այս իշխանությունների օրոք բանկերին ազատություն է տրվել անելու այն, ինչը թելադրվում է համաշխարհային ֆինանսական կենտրոնների կողմից:
Այս հարցերի շուրջ մենք զրուցել ենք ծնունդով Իրանից, արդեն 12 տարի ՀՀ քաղաքացի, իրանագետ Սարգիս Մկրտչյանի հետ, ով բոլորովին վերջերս առիթ է ունեցել համոզվելու, որ Հայաստանում գործող առանձին բանկեր, չունենալով, գուցեեւ ունենալով ՀՀ կենտրոնական բանկի հատուկ թույլտվությունն ու կարգավորումը, կրկին սկսել են խտրական վերաբերմունք ցուցաբերել ՀՀ քաղաքացիների նկատմամբ:
- Պարոն Մկրտչյան, օրերս մամուլով Ձեր անհանգստությունն էիք հայտնել բանկային համակարգում կրկին գլուխ բարձրացրած անընդունելի երեւույթի կապակցությամբ: Խոսքը որոշ բանկերի կողմից իրանահայ ՀՀ քաղաքացիներին բանկային քարտեր չտրամադրելու մասին է: Մի փոքր մանրամասնեք խնդիրը նաեւ մեր ընթերցողի համար:
- 2021թ. օգոստոսի 24-ին այցելել եմ Էվոկաբանկի գլխամաս, գումար ավանդ դրել եւ դիմել դոլարային Visa քարտ ստանալու համար։ Պատասխանել են, որ չեն կարող քարտ տրամադրել, որովհետեւ ծնունդով Իրանից եմ։ Անմիջապես չեղարկել եմ ավանդի հետ կապված գործարքը եւ գումարս հանել դրամատնից։ Էվոկաբանկը միակը չէ։ Կան նաեւ այլ դրամատներ, որոնք հստակ խտրական քաղաքականություն են վարում ծնունդով իրանցիների, այս պարագայում՝ իրանահայերի նկատմամբ։ Ես ՀՀ քաղաքացի եմ։ Տեղյակ եմ, որ նույն վերաբերմունքը կա ՀՀ 10 տարվա հատուկ կեցության կարգավիճակ ունեցող իրանահայերի նկատմամբ։ Սա վիրավորական է։ Սա անարգանք է ՀՀ քաղաքացու անձնագրի նկատմամբ։ Այս պարագայում ստացվում է, որ Իրանում ծնված լինելը հանցագործություն է։
- Իսկ չե՞ք կարծում, որ խնդիրն ավելի գլոբալ է եւ կապ ունի Իրանի Իսլամական Հանրապետության եւ նրա քաղաքացիների դեմ կիրառվող, այսպես կոչված, ֆինանսական պատժամիջոցների հետ:
- Այո, դա այդպես է։ Ուղղակի կապված է Իրանի նկատմամբ Ամերիկայի Միացյալ Նահանգների կիրառած պատժամիջոցների հետ։ Սակայն հարցը մի քանի հարթություն ունի։ Առաջին․ փաստորեն ստացվում է, որ Հայաստանի Հանրապետությունը մաս է կազմում Իրանի նկատմամբ Ամերիկայի Միացյալ Նահանգների կիրառած պատժամիջոցների իրականացմանը։ Այսինքն, Հայաստանը պայքարում է իր բարեկամ եւ սահմանակից Իրանի դեմ։ Այսինքն, Հայաստանը չի կարողանում ԱՄՆ-ին կամ որեւէ այլ պետության բացատրել, որ, ելնելով աշխարհաքաղաքական եւ պատմական իրողություններից, ՀՀ քաղաքացիների շահերից եւ այլն, չի կարող մաս կազմել հակաիրանական պայքարին։ Սա զավեշտալի է։ Երկրորդ․ կարո՞ղ եմ, արդյոք, ենթադրել, որ եթե վաղը ԱՄՆ-ն կամ որեւէ այլ երկիր Հայաստանից պահանջի այս կամ այն վարքագիծը կիրառել Իրանում ծնվածների նկատմամբ՝ Հայաստանը դա կանի։ Իրավունք ունե՞մ այսպես մտածելու։ Երրորդ․ ԱՄՆ գաղթած ծնունդով իրանցիներն Ամերիկայի դրամատներից ստանում են քարտ։ Առանց դրա պարզապես չեն կարող ապրել ԱՄՆ-ում։ Հետեւաբար, ինչո՞ւ Հայաստանը չի հարցնում ԱՄՆ-ին՝ ինչո՞ւ եք քարտ տրամադրում այդ մարդկանց։ Չորրորդ․ եթե Իրանում ծնված լինելը խնդիր է, վտանգ է, ապա ինչո՞ւ են ինձ (եւ ինձ նման շատերին) տվել Հայաստանի Հանրապետության անձնագիր։ Ստացվում է, որ Իրանում ծնված լինելը հանցագործություն է։ Անկեղծ ասած՝ անձամբ ինձ համար դրամատնային քարտը ո՛չ էական է, ո՛չ էլ կարեւոր, որովհետեւ Հայաստանում դրա կարիքը չկա՝ նկատի ունենալով, որ դեռ շատ ու շատ գումարային գործողություններ կատարվում են կանխիկ։ Խնդիրը երեւույթն է, որը վիրավորական է եւ ինքնին խտրականության դրսեւորում։ Ես ապրում եմ իմ հայրենիքում եւ, փաստորեն, զրկվում եմ որոշ իրավունքներից»։
Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում: