կարևոր
4330 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-06 20:32
Աշխարհ

Իրանում մտադիր են սառեցնել առանց հիջաբի կանանց բանկային հաշիվները

Իրանում մտադիր են սառեցնել առանց հիջաբի կանանց բանկային հաշիվները

Իրանն առաջարկել է սառեցնել այն կանանց բանկային հաշիվները, որոնց կբռնացնեն սխալ կրվող հիջաբով կամ առանց հիջաբի։ Այս մասին հայտնում է իրանական Donya-e-Eqtesad թերթը՝ հղում անելով Իրանի խորհրդարանի պատգամավոր, Իրանի Իսլամական խորհրդի մշակույթի հարցերով հանձնաժողովի անդամ Հոսեյն Ջալալիի հայտարարությանը։

Խորհրդարանականը վստահ է, որ նման միջոցը կօգնի դադարեցնել երկրում բողոքի ցույցերը, իսկ իրանցի կանայք կսկսեն ճիշտ հիջաբ կրել։

Ջալալին կարծում է, որ հիջաբ կրելու կանոնները խախտելու դեպքում կարիք չկա ձերբակալությունների դիմել։ Պատգամավորն առաջարկել է խախտողներին գրավոր նախազգուշացնել, իսկ կրկնակի խախտման դեպքում արդեն արգելափակել նրանց բանկային հաշիվները։