Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Սույն թվականի մայիսի 13-ին նախատեսված Երևան-Ստամբուլ-Երևան չվերթը հետաձգվել է օդանավի տեխնիկական անսարքության պատճառով մինչև մայիսի 14-ը՝ ժամը 00։20-ը։ «Արմենպրես»-ին այս մասին ասացին FlyONE Armenia ընկերությունից։
«Այս պահի դրությամբ անսարքությունը վերացված է, չվերթը տեղի կունենա ըստ նոր հայտարարված ժամանակացույցի։ Այս մասին չվերթի կարգավիճակը հայտնի լինելուն զուգահեռ հայտարարվել է Երևան-Ստամբուլ-Երևան չվերթերի բոլոր ուղևորներին»,- հայտնեցին FlyONE Armenia ընկերությունից։
Ի պատասխան ստացվող հարցումների, FlyONE Armenia-ն հայտնում է նաև, որ ավիանընկերությունը չէր կարող օգտագործել այլ օդանավ չվերթն իրականացնելու համար, քանի որ Թուրքիայի ավիացիոն իշխանությունները թույլտվություն են տվել միայն սահմանափակ քանակի օդանավերի համար։
«Ըստ ավիացիոն գործող կանոնների՝ ուղևորները 3 ժամ անց ապահովվել են ջրով։ Թե՛ Երևանում, թե՛ Ստամբուլում կեցության կարիք ունեցող բոլոր ուղևորներին ավիաընկերությունը տեղավորվել է հյուրանոցներում՝ մինչև չվերթի իրականացումը։
Ավիաընկերությունը ուսումնասիրում է չվերթի վերաբերյալ սոցիալական ցանցերում հայտնված տեսանյութերը, որոնցից կանի համապատասխան եզրակացություններ։
Ավիաընկերությունը հայցում է ուղևորների ներողամտությունը պատճառված անհարմարության համար։
Հետաձգված չվերթի հետ կապված բոլոր հարցերով ավիաընկերությունը խնդրում է ուղևորներին կապ հաստատել [email protected] էլ․ հասցեով կամ +37412400003 հեռախոսահամարով»,- նշեցին FlyONE Armenia ընկերությունից։