կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-11-01 12:48
Հասարակություն

Մեր թիվ մեկ խնդիրը նոր ՔԿՀ կառուցելը չէ. Դավիթ Հարությունյան

Մեր թիվ մեկ խնդիրը նոր ՔԿՀ կառուցելը չէ. Դավիթ Հարությունյան

2018 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ պետական-իրավական և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանից հետաքրքրվեց` արդյո՞ք նախատեսված է «Արմավիր» ՔԿՀ մասշտաբի ևս մեկ ՔԿՀ կառուցել: Պատգամավորի խոսքով` դրա անհրաժեշտության մասին մշտապես բարձրաձայնվել է:

Հարությունյանը պատասանեց, որ այս պահին չեն ներկայացրել որևէ լրացուցիչ ծախս, բացի այդ, ըստ նրա, այս պահին թիվ մեկ խնդիրը ՔԿՀ կառուցելը չէ:

«Ձերբակալված անձանց պահելու վայրի խնդիր ունենք այս պահին: Կալանավորներին պահելու վայրը բեռնաթափելու համար նրանց մասամբ տեղափոխել ենք «Արմավիր» ՔԿՀ»,- ասաց նախարարը և բացատրեց, որ «Արմավիր» ՔԿՀ-ն ուղղված էր պատժի կատարմանը, այլ ոչ թե կալանավորված անձանց պահելուն: Ըստ նրա` դրանք տարբեր կոնցեպտներ են և տարբեր ճարտարապետական լուծումներ են պահանջում:

Նախարարը նշեց, որ խնդիր ունեն նաև երկրորդային առողջապահական ծառայություններ մատուցող ՔԿՀ-ների հետ: «Դատապարտյալների հիվանդանոցն այսօր գտնվում է քաղաքի կենտրոնում, սա ընդունելի չէ` սկսած անվտանգությունից, վերջացրած զուտ առողջապահական տեսանկյունից»,- ասաց Հարությունյանը:

Նախարարի խոսքով` այս խնդիրների լուծումը վիթխարի ծախսեր է ենթադրում, և կառավարությունը մտածում է` ինչպիսի լուծումներ կարող է առաջարկել: