կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-08-25 14:25
Քաղաքական

Շարունակե՛ք ժողովրդին ցույց տալ, որ ճգնաժամը ոչ միայն չի հանգուցալուծվել, այլև ավելի է խորացել․ Քրիստինե Վարդանյան

Շարունակե՛ք ժողովրդին ցույց տալ, որ ճգնաժամը ոչ միայն չի հանգուցալուծվել, այլև ավելի է խորացել․ Քրիստինե Վարդանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Քրիստինե Վարդանյանն անդրադարձել է այսօր Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքին.

Առաջին անգամը չի, որ ընդդիմությանը ծեծում են ԱԺ նիստերի դահլիճում։ Հասկանալի է, փողոցով հանգիստ քայլել չկարողացողները ԱԺ դահլիճում մեծամասնություն են՝ ուրեմն մտածում են, որ նաև ուժեղ են։
Ես բան չունեմ ասելու, անելու շատ բան էլ չկա։ Շարունակեք ժողովրդին ցույց տալ, որ ճգնաժամը ոչ միայն չի հանգուցալուծվել, այլև ավելի է խորացել։
Շարունակեք ցույց տալ, որ այս ԱԺ-ն որևէ խնդիր լուծելու ի վիճակի չէ։
 
Բոլոր քաղաքացիներից ներողություն, կներեք այս ԱԺ-ի, այս վիճակի, լուծումների բացակայության համար։
Բայց դուք պետք է իմանաք, որ քանի այս ուժն է իշխանության վիճակը միայն վատանալու է ու հենց դուք պետք է օգնեք փոխել այս մարդկանց։
Իսկ իշխող ուժին մենակ մի բան, երանի հայրենիքը ձեր աթոռի ու ձեր Նիկոլի չափ սիրեիք ու պաշտպանեիք։ Հայաստանի այս վիճակի պարագայում, եկել մարդկանց բռունցքներով եք սպառնում, իբր դա ավելի վախենալի է, քան ստեղծված իրավիճակը։