կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-07-22 19:00
Քաղաքական

Ստեղծված իրավիճակը կարող է հանգուցալուծվել փոխզիջումային տարբերակով. Գալուստ Սահակյան

Ստեղծված իրավիճակը կարող է հանգուցալուծվել փոխզիջումային տարբերակով. Գալուստ Սահակյան

Ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքի գրավման հետևանքով ստեղծված իրավիճակը կարող է հանգուցալուծվել փոխզիջումային տարբերակով, որը ձեռնտու կլինի թե՛ զինյալներին, թե՛ հանրությանը, սակայն բացառապես օրենքի շրջանակներում, այսօր «Ազատությանն» ասաց Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը:

Հարցին՝ ո՞րն է այն զիջումը, որը իշխանությունը պատրաստ է կատարել, ԱԺ նախագահը պատասխանեց․ - «Մինչև այսօր դեռևս իրենց կողմից չկա որևէ խոսք՝ փոխզիջելու, իսկ մենք պատրաստ ենք օրենքի շրջանակներում այնպես անել, որ փոխզիջումն ու օրենքը համընկնեն: Գիտեք, ամենածանր ողբերգությունը նա էր, որ մարդը, որը կռվել էր ղարաբաղյան շարժման ընթացքում և մասնակցել քառօրյա վերջին պատերազմում, առաջին զոհը դարձավ իրենց մարտունակության վիճակով: Իհարկե, ես այստեղ էլ չեմ ուզում որևէ մեկին մեղադրել, բայց սրանք խոսակցություններ են, որ ժողովրդի մեջ այսօր անցնում են: Իսկ լուծման ձևը հետևյալն է՝ ինչպիսի պահանջներ ուզում է լինի, այդ պահանջները պիտի իրավական լինեն: Ինչ-որ ձևով կարող ենք նաև քաղաքական չափումներ անել և փորձենք խնդիրը լուծել և այդպիսով առաջ գնալ»:

Անդրադառնալով շրջանառվող լուրերին, թե որպես ստեղծված իրավիճակի հանգուցալուծման տարբերակ կարող է լինել կառավարության հրաժարականը, օրենսդիր մարմնի ղեկավարն ասաց․ - «Մենք աշխատում ենք, որ այնպիսի լուծում գտնվի, որի մասին բոլորը նույն կերպ մտածեն: Ինչ վերաբերում է՝ կառավարության անդամի հանել, մյուսին հանել․․․ նման գործողություններ չի կարող լինել: Եթե ճիշտ չլուծենք, դա դեմ դուրս կգա պետությանը: Առայժմ մենք պիտի մտածենք ամեն ինչ անել, որպեսզի պետության դերակատարումը իր տեղում մնա»:

«Ազատության» ճշտող հարցին՝ ի՞նչ նկատի ունի ճիշտ լուծում ասելով, Գալուստ Սահակյանը պատասխանեց․ - «Ճիշտ լուծման տեսակը հետևյալն է, որ մարդիկ զգան, որ իրենց գործողությունները մեծ հույսեր կամ տրամադրություն չի առաջացնում մարդկանց մոտ, հանձնվեն իշխանությանը: Կարծում եմ՝ դատական կարգով, քաղաքական գործիչներով կորոշենք, որպեսզի ավելի պարզ, դրական և մատչելի լինի և՛ հասարակության համար, և՛ իրենց համար»:

Մանրամասները` այստեղ: