|
Փոխարժեքներ
29 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.18 |
| EUR | ⚊ | € 434.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6285 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.84 |
«Ամեն տեղ կանգնում, ասում են՝ իրենք 70 տոկոս ունեցող ուժ են։ 70 տոկոս ունեցող ուժը սեփական ժողովրդին պատերազմով չի վախեցնում։ Դա ծայրահեղ քայլ է, որը ՔՊ-ն անում է ստիպված, քանի որ գիտի՝ միակ շանսը 70 տոկոս հավաքելու այն է, որ ընտրությունները լինեն իրենց ավտոբուսի մեջ․ ուրիշ հնարավորություն չունեն»,-Հրազդանի դրամատիկական թատրոն-մշակութային կենտրոնում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
Ըստ պատգամավորի՝ դա անում են, որ հուսահատություն առաջացնեն ժողովրդի մեջ, և մարդիկ չմասնակցեն ընտրություններին․ «Գիտեն՝ եթե քաղաքացիները մասնակցեն, անհնար է, որ իրենք ունենան 70 տոկոս, մեծ մասնակցության դեպքում անհնար է, որ ընդհանրապես ունենան մեծամասնություն»։
Ըստ Քրիստինե Վարդանյանի՝ այս իշխանության առաջարկածի այլընտրանքը կա․ «Այլընտրանքը իսկապես խաղաղությունն է, ոչ թե այս քաոսը և Ալիևի՝ տրամադրությունից կախված լինելը, այլ խաղաղությունը։ Երբ երկիրը ղեկավարում է երկիրը պաշտպանելու պատրաստ թիմ, պատերազմի հնարավորությունը ոչ թե ավելանում է, այլ նվազում»։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հանդիպման ամբողջական տեսագրությունը՝ այստեղ։