կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-17 14:41
Քաղաքական

Մենք մեկ րոպե առաջ պետք է փորձենք գերիներին հետ բերել Բաքվից. Աննա Մկրտչյան

Մենք մեկ րոպե առաջ պետք է փորձենք գերիներին հետ բերել Բաքվից. Աննա Մկրտչյան

Ամենացավալին նախորդ օրերին ԱԺ պաշտոնը զբաղեցնող անձի սպոնտան անկեղծությունն էր հայտարարություններից հետո, երբ ինքը որոշեց, որ ՀՀ ՄԻՊ-ի զեկույցից մեջբերումը կարող է անվանել հատվածական և հորինված, և որ կարիք չկար ԱԺ ամբիոնից այն բարձրաձայնել. ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտնեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ անդրադառնալով Բաքվում հայ գերիներին խոշտանգելու մանրամասների վերաբերյալ իր ելույթին:

Նա հայտնեց, որ իր ելույթում մի պատկերացում է ունեցել, թե ինչպես կարելի է օգտագործել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի զեկույցը՝ այն դարձնելով աշխատանքային փաստաթուղթ յուրաքանչյուրի համար, և ապացուցողական ահռելի բազան, որ կա զեկույցում, օգտագործել ի նպաստ Բաքվի բանտերում գտնվող ՀՀ քաղաքացիների:

«Մենք մեկ րոպե առաջ պետք է փորձենք նրանց հետ բերել Բաքվից՝ փաստերն օգտագործելով նաև միջազգային կազմակերպությունների մոտ, միջազգային բանակցություններում՝ ասելով, որ վիճակն աղետալի է, այլ ոչ թե հերթական անգամ կոծկել այդ իրողությունը, որպեսզի ԱԺ դահլիճում հանկարծ իրենց համար մթնոլորտը չփչանա»,-ասաց Աննա Մկրտչյանը: