Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Իրավունք» թերթը գրում է. «Այս շաբաթվա կառավարության հետ հարցուպատասխանը տարօրինակ էր ոչ միայն Նիկոլ Փաշինյանի հերթական դյուրագրգիռ վարքագծով: «Իրավունքի» աչքից չվրիպեց այն, որ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը խուսափեց պայուսակն իր հետ անցկացնել ԱԺ նիստերի դահլիճ` անցնելով հատուկ ստուգվող սարքի միջով: Նա ոչ ավել, ոչ պակաս անձնական պայուսակը թողեց միջանցքում եւ ներս մտավ նիստերի դահլիճ:
Նույնիսկ զգուշացրեցինք, թե գուցե մոռացել է, բայց նա գտավ նպատակահարմար, որ այդտեղ մնա: Հատկանշական է այն, որ, փաստորեն, տիկին նախարարն անգամ չի վստահում իշխանական որեւէ պատգամավորի, որոնցից որեւէ մեկի աշխատասենյակում կարող էր թողնել պայուսակը:
Ինչեւէ, լրագրողներիս մտահոգությունը, թե գուցե «ռո՞ւմբ» կա նախարարի պայուսակում, որ խուսափում է անցկացնել հատուկ սարքի միջով, փարատեցին անվտանգության աշխատակիցները` վստահեցնելով, որ խորհրդարանի շենք մտնելիս Անահիտ Ավանեսյանը պայուսակն անցկացրել է ստուգիչ սարքի միջով: Իսկ թե ինչն էր խանգարում ԱԺ նիստերի դահլիճի մուտքի մոտ գտնվող սարքով էլ անկացնել «առեղծվածային» պայուսակը, այդպես էլ մնաց անհայտ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում