|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյին, որը երկրի Հետաքննությունների պետական բյուրո չէր ներկայացել` հարցաքննության, չի թույլատրվել Եվրախորհրդարանի նիստի ժամանակ դահլիճ մտնել: Փոխարենը նա տեղավորվել է օթյակում: Համապատասխան լուսանկարը հրապարակել է Страна-ն:
Պորոշենկոն իր թվիթերյան էջում գրել էր, որ հուլիսի 17-ին Ստրասբուրգում հանդիպում է ունենալու Եվրախորհրդարանի նորընտիր անդամների և այլ քաղաքական առաջնորդների հետ` Կրեմլի բոլոր գերիներին ազատելու հարցը քննարկելու համար:
Միևնույն ժամանակ, լրատվամիջոցներում տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ Պորոշենկոն նիստին հրավիրվածների ցուցակում չի եղել: