|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Ո՞ր ն է նոր անվտանգային միջավայրը, այդ եզրույթն օգտագործելիս անվտանգային ինչ սպառնալիքներով ու մարտահրավերներով եք դա բնութագրում»,- Արմեն Գևորգյանի հարցադրմանն ի պատասխան Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի վերընտրվող նախագահn այսպես բացատրեց.
«7000-ից ավելի ահաբեկիչ է եկել Արցախի պատերազմին մասնակցել և սա նոր ռիսկ է, Պակիստանի ու Իզրայելի մանսկցությունը՝ սպառազինության տեսանկյունից, սրանք լրիվ նոր միջավայրի ռիսկեր են, որոնք քննարկել է հարկավոր նոր լուծումների համար»,-ասաց Քոչարյանը ընգծելով, որ ռազմական նոր դոկտրին է հարկավոր մշակել:
Արմեն Գևորգյանը Քոչարյանից ճշտեց նաև՝ արդյո՞ք նրա ղեկավարած հանձնաժողովին հաջողվելէ իրականում մասնակցություն և ազդեցություն ունենալ ուժայինում կադրային վերադասավորումների վրա:
«Այո, պարոն Գևորգյան և այդ աշխատաոճը տարածվել է բոլոր հանձնաժողովների վրա: Պատերազմից հետո կառավարությունը լայնածավալ կադրային փոփոխություններ իրականացրեց այդ թվում՝ պետական կառավարման համակարգում, և սրանում առկա էր պառլամենտական վերահսկողության գործոնը: Սա հետագայում կօգնի մեզ կադրային սխալների մեջ նաև մեր պատասխանատվության մասը վերցնել մեզ վրա»: