|
Փոխարժեքներ
22 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.07 |
| EUR | ⚊ | € 421.59 |
| RUB | ⚊ | ₽ 4.9813 |
| GBP | ⚊ | £ 487.1 |
| GEL | ⚊ | ₾ 138.83 |
ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց, որ դատապարտում է երեկ ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցած միջադեպը: «Բնականաբար, շատ վատ եմ վերաբերում այդ միջադեպին: Կարծում եմ, որ խորհրդարանում պատգամավորները պետք է հավասարակշված լինեն: Դատապարտելի է այս դահլիճը նման ոչ պառլամենտական լեքսիկոնի միջավայր դարձնելը»,- ասաց նա` անդրադառնալով ԱԺ նիստերի դահլիճում ՀՀԿ-ական պատգամավորներ Առաքել Մովսիսյանի, Կարեն Ավագյանի և ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի միջև լեզվակռվին, որի ընթացքում անգամ հայհոյանքներ հնչեցին: