|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
«Երևի ամեն ինչ կարելի էր տալ, որ այս քննարկումն Ազգային ժողովում չլիներ, որպեսզի 2021 թվականի օգոստոսին ՀՀ Ազգային ժողովում չլիներ առաջարկ Արցախի հարցերով հանձնաժողով ձևավորելու և այսքան բուռն քննարկում չլիներ: Եղավ դա այս երկիրը երեք տարի առաջնորդած քաղաքական իշխանության ուղղակի կործանարար տապալման հետևանքով: Կործանարար տապալում ներքին կյանքում, արտաքին քաղաքականության մեջ, ռազմական քաղաքականության մեջ, անցնող 44-օրյա պատերազմի ընթացքում պետական համակարգի, զինված ուժերի, հասարակության մոբիլիզացիայի գործում թույլ տված ուղղակի խայտառակ, եթե չասեմ՝ միտումնավոր գործողությունների հետևանքով»,- Ազգային ժողովում ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
Ամբողջական ելույթը՝ տեսանյութով: