|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
«Ինչպե՞ս է սահմանազատում իրականացվում երկրում, եթե մինչ օրս Հայաստանի և Ադրբեջանի միջև այդ փաստաթուղթը չի ստորագրվել»։ Այս մասին այսօր՝ ապրիլի 23-ին, ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
Նշենք, որ քննարկվում էր Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ հարցը:
Գեղամ Մանուկյանն ընդգծեց, որ առհասարակ երկու երկրի միջև սահմանազատում և սահմանագծում իրականացվում է փաստաթղթի ստորագրումից 2 ամիս անց։
Գեղամ Մանուկյանը շեշտեց` աշխարհում չկա մի երկիր ու նման խելագար կառավարություն, որ օկուպացված տարածքներ ունենա ու սեփական ժողովրդին պատերազմով վախեցնի։