կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-08-06 14:28
Հասարակություն

ԱԺ-ում չեն քննարկել Panorama.am-ի լուսանկարչի մուտքը խորհրդարան արգելելու որոշումը

ԱԺ-ում չեն քննարկել Panorama.am-ի լուսանկարչի մուտքը խորհրդարան արգելելու որոշումը

ԱԺ աշխատակազմում երեկ  չեն քննարկել Panorama.am-ի լրագրող Լիլիան Գալստյանի խորհրդարան մուտք գործելու արգելքը վերանայելու հարցը։ Այս մասին հայտնեց ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աննա Գրիգորյանը, որ ստորագրել էր Panorama.am-ի խմբագրության էլեկտրոնային փոստին ուղարկված որոշման ներքո։

Նա ասաց, չնայած ինքն է ստորագրել, բայց կոլեկտիվ որոշում է։

«Մենք դեռևս չենք անդրադարձել այդ հարցին ժամանակային սղության պատճառով։ Հարցը կքննարկվի»,-ասաց Աննա Գրիգորյանը՝ խնդրելով հնարավոր վերանայման արդյունքների մասին տեղեկանալու համար զանգահարել ավելի ուշ՝ աշխատանքային օրվա ավարտին։

Փաստորեն ԱԺ աշխատակազմում չեն հասցրել անդրադառնալ, քննարկել մի խնդիր, որը լայն արձագանքի, բազմաթիվ քննադատությունների էր արժանացել, մտահոգությունների տեղիք էր տվել։

Այդ արգելքի պատճառով արդեն երկրորդ օրն է՝ Panorama.am-ի լուսանկարիչը չի կարողանում մուտք գործել խորհրդարան, իրականացնել մասնագիտական գործունեությունն ու հանրությանն իրազեկել  երկրի օրենսդիր մարմնում տեղի ունեցող անցուդարձի մասին։

 Աղբյուրը՝ panorama.am