կարևոր
4306 դիտում, 5 ամիս առաջ - 2024-05-28 20:20
Հասարակություն

Շվեյցարիայի հայոց թեմը դատապարտում է իշխանությունների կողմից կաթողիկոսի մուտքը Սարդարապատի համալիր արգելելու փորձը

Շվեյցարիայի հայոց թեմը դատապարտում է իշխանությունների կողմից կաթողիկոսի մուտքը Սարդարապատի համալիր արգելելու փորձը

Հաղորդագրութիւն Զուիցերիոյ թեմէն

Այսօր խոր վրդովմունքով ու ցասումով ականատես եղանք ՀՀ պատմության մեջ նախադէպը չունեցող ամոթալի և խայտառակ միջադէպի մը, երբ Հայաստանի Հանրապետության ապազգային ու երկչոց իշխանութիւնը թույլ չտուին ու խոչընդոտեցին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետին եւ իր հետ ուղեկցող հոգևորականաց դասին մուտք գործել Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, աղօթելու և հարգանքի տուրք մատուցանելու հայրենիքի ու հաւատքի ազատութեան համար նահատակուած հերոսներու համար։ Որպէս Զուիցերիոյ հայոց թեմի առաջնորդական փոխանորդ, Զուիցերիոյ հայոց համայնքի ծխական ու թեմական խորհուրդներու անունով խստորեն կը դատապարտենք այս ամօթալի արարքը եւ կ՚աղօթենք մեր հայրենիքի խաղաղութեան եւ անսասանութեան համար։

Հայոց 1700-ամյա ազգային քւ նուիրական Եկեղեցւոյ նկատմամբ այսպիսի հալածանքը եւ վերաբերմունքը միանշանակ արժանի է խստագոյն դատապարտման։

Զուիցերիոյ հայոց թեմի մամլոյ դիւան

28 Մայիս 2024 Ժնեւ