կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-25 13:39
Քաղաքական

ԵՊՀ հոգոբարձուների նիստին լրագրողների մուտքը արգելելու որոշումը առաջարկել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը

ԵՊՀ հոգոբարձուների նիստին լրագրողների մուտքը արգելելու որոշումը առաջարկել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը

Օգոստոսի 25-ին՝ ժամը 11-ից, Երեւանի պետական համալսարանում մեկնարկել է հոգաբարձուների խորհրդի նիստը, որի օրակարգում 3 հարց է՝ հոգաբարձուների խորհրդի նախագահի, քարտուղարի ընտրություն, եւ ԵՊՀ հիմնադրամի եւ Իջեւանի մասնաճյուղի տնօրենի մրցույթների գործընթացներ:

Լրագրողների մուտքը, սակայն, արգելվել է՝ պատճառաբանելով, որ ըստ պարետի որոշման՝ 40 հոգուց ավելի մարդ փակ տարածքում միջոցառմանը չի կարող մասնակցել: Նման հանձնարարական, ինչպես ԵՊՀ մամուլի խոսնակ՝ Գեւորգ Էմին-Տերյանն է ֆեյսբուքի իր էջում գրել, տվել է հոգաբարձուների խորհրդի նախկին նախագահ, այժմ՝ անդամ Գեւորգ Մուրադյանը:

Էմին-Տերյանը գրել է նաեւ, որ լրագրողների մուտքը արգելելու որոշումը առաջարկել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, հոգաբարձուների խորհուրդն էլ ընդունել է առաջարկը: Լրագրողներին առաջարկվել է, որ կամ մեկ-երկու օպերատոր ներսում ապահովեն ուղիղ հեռարձակման բաց կապուղի բոլորի համար, կամ բոլոր տեսախցիկները թողնեն դահլիճում, միացնեն դրանք եւ դուրս գան: Մերժում ստանալուց հետո տեղեկացվեց, որ համալսարանի լրատվական ծառայությունը նիստն ամբողջությամբ կտեսաձայնագրի եւ կտրամադրի ԶԼՄ-ին: