Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Alpha News-ը գրում է.
«Ռուս-հայկական բարեկամության ընկերության ղեկավար, Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի գրասենյակի նախկին ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը Alpha News-ին մեկնաբանել է իրեն երկիր չթողնելու՝ Հայաստանի իշխանությունների որոշումը։
«Սա Փաշինյանի որոշումն է, ոչ ոք դա չի մեկնաբանում: Ինձ ասացին, որ ես հայ ժողովրդի համար անցանկալի մարդ եմ։ Փաշինյանի՝ արգելված ռուսների ցուցակը գոնե պետք է հայտնի լինի: Եթե, օրինակ, Մարգարիտա Սիմոնյանին ու Կոնստանտին Զատուլինին գոնե նախապես ծանուցել են, ինձ ոչ ոք նույնիսկ չի զգուշացրել։ Այս մասին ինձ տեղեկացրին անմիջապես Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում։ Սա ընդհանրապես անընդունելի է իրավական տեսանկյունից։ Փաշինյանն ինձ պետք է փոխհատուցի ծախսերը՝ բարոյական վնասի դիմաց տոկոսներով, իհարկե, կատակում եմ, բայց այնուամենայնիվ»,- ասել է Կրիվոպուսկովը։
«Ռոսսոտրուդնիչեստվոյի» երևանյան ներկայացուցչության նախկին ղեկավարի խոսքով, նման գործողությունները բարոյական և քաղաքական վնաս են հասցնում ոչ միայն այն անձանց, որոնց մուտքն արգելված է Հայաստան, այլ, ընդհանրապես, Ռուսաստանին, ռուսներին։
«Սա անընդունելի է, Փաշինյանը պետք է պատասխան տա սրա համար: Հուսով եմ, որ Ռուսաստանի ղեկավարությունը ուշադրություն կդարձնի Հայաստանի ղեկավարության այս անվստահելի քայլին»,- եզրափակել է Կրիվոպուսկովը:
Բացի այդ, ըստ Վիկտոր Կրիվոպուսկովի, Փաշինյանը հումանիտար աղետ է կազմակերպել Ղարաբաղում, «որպեսզի ընդլայնի տրանսպորտային ուղիները՝ հանուն Թուրքիայի և Ադրբեջանի՝ հանուն այն խնդիրների, որոնք իր առջեւ դրել էր Սորոսը»։