կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-08 16:18
Տարածաշրջան

Անիում դարձյալ սկսվել են հնագիտական պեղումներ

Անիում դարձյալ սկսվել են հնագիտական պեղումներ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում ներառված Անիի ավերակներում դարձյալ հնագիտական պեղումներ են սկսվել։ 

Ըստ «Ihlas» լրատվական գործակալության կայքի՝ Անիի ավերակներում շրջել են նահանգապետ Թյուրքեր Օքսյուզը, մշակույթի և տուրիզմի տնօրեն Հաքան Դողանայը, Անիի թանգարանի տնօրեն Յուջել Քումանդաշը, շրջանի ժանդարմերիայի գնդի հրամանատար Հիդայեթ Արըքանը և պեղումների խորհրդատու, Կովկասի համալսարանի դասախոսական անձնակազմից Մուհամեդ Արսլանը։

Նահանգապետ Թյուրքեր Օքսյուզը նշեց, որ  Կարսի թանգարանի տնօրինության և Կովկասի համալսարանի արվեստի պատմության բաժնի կողմից Անիի ավերակներում սեպտեմբերի 23-ից կրկին սկսվել են հնագիտական պեղումներ։ Նա հավելեց նաև, որ մինչ այս ժամանակ առ ժամանակ տարբեր համալսարանների դասախոսների գլխավորությամբ այդպիսի պեղումներ իրականացվել են։ Օքսյուզը վերջում ավելացրել է․ «Այսօր մեր կողմից սկսված պեղումներն իրականացվում են Թանգարանի տնօրինության գլխավորությամբ և Կովկասի համալսարանից Մուհամմեդ Արսլանի խորհրդակցությամբ։ Մեր նպատակն այստեղի թե պատմական, թե մշակութային կարևորությունը մեկ անգամ ևս երևան հանելն է և պեղումներից հետո այս հիասքանչ մշակութային հարստությունը եկող սերունդներին ներկայացելը։ Ինչպես հայտնի է, Անին շատ կարևոր պատմական վայր է, իսկ զբոսաշրջիկների թիվն աճում է։  2017 թ․ Անի է այցելել մոտ 60 հազար զբոսաշրջիկ։ 2018 թ․ այդ թիվը հասավ 95 հազարի։ Վստահ եմ, որ 2019 թ․ ավելի շատ այցելուներ կունենանք»։

Պատրաստեց Անի Մելքոնյանը

Akunq.net