|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Շուշիի հռչակագիրը իր սադրիչ և ապակառուցողական բնույթով անընդունելի է Հայաստանի Հանրապետության համար»․ այս մի նախադասությունը եկեք ընդունենք համատեղ, մնացածը ինչ ուզում եք՝ ավելացրեք, պակասեցրեք՝ ըստ Yerkir.am-ի ԱԺ-ում իշխող ՔՊ խմբակցությանն առաջարկեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ հայտարարելով, որ իրենք Շուշիի հռչակագրի դեմն առնելու հայտարարության տեքստ են բերել, որը պետք է վավերացնել։
«Իսկ եթե դուք այս նախադասությո՛ւնը չեք ընդունում, հենց այդպես էլ ասեք։ Դուք է՛դ չեք ընդունում, ի՞նչ միասնական քաղաքականության մասին եք խոսում»,-ասաց Արկմեն Ռուստամյանը։
Նշենք, որ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկման վերջում ՔՊ-ն, այնուամենայնիվ ձեռնպահ քվեարկեց և տապալեց Շուշիի հռչակագիրը դատապարտող բանաձև ընդունելուն։
Մանրամասն՝ տեսանյութում․