կարևոր
4270 դիտում, 3 ամիս առաջ - 2024-08-23 13:53
Հասարակություն

Հայ ժողովուրդ, դու պարտվել ես ներսի թշնամուն․ հայտարարում են՝ նոր Մայր օրենք են ընդունում, ու այն քննարկում են թշնամու հետ․ Ռուբեն Հակոբյան

 «Հայտարարում են՝ նոր մայր օրենք են ընդունում, ու դրա բովանդակությունն այսօր քննարկվում է թշնամու հետ»,- Անկախության Հռչակագրի 34-րդ տարեդարձին նվիրված ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավորների հավաքին ասաց ՀՀ ԳԽ պատգամավոր  Ռուբեն Հակոբյանը։
 

«Թշնամին մատ թափ տալով ասում է՝ Հռչակագրում ունեք կետ, որը վերաբերում է Արցախին, պետք է անպայման հանեք։ Թշնամին ասում է՝ ունեք 11-րդ կետը, որտեղ խոսվում է  ցեղասպանության մասին, չտեսնեմ նոր Սահմանադրության մեջ նման ձևակերպում լինի։ Դրանից օգտվելով, իշխանության ինչ-որ ներկայացուցիչ  հայտարարում է, որ իսկպես եկեք, տեսնենք՝ 1,5 միլիոն մարդ է ցեղասպանության ենթրակվել։ Եթե այո,  ապա դրանց անձնագրային տվյալները, բնակության հասցեն հավաքել։ Նույնիսկ ցեղասպանն այդպես չի արտահայտվել, ինչպես իշխանության ներկայացուցիչը։ Մեծ մերծերն արձանագրում էին՝ հայ ժողովուրդ, դու չես պարտվել թշնամուն, դու պարտվել ես ներսի թշնամուն, Նժդեhն ասաց` քո ներսի տականքին։ Եկեք խոսոտվանենք, որ այդպես է»,- ասաց Ռուբեն Հակոբյանը։

Միաժամանակ նա նշեց, որ հայի գենն առողջ է, ունենալու են այն թիմը, մարդիկ, ովքեր կասեն՝ «մենք արժանապատիվ ժողովուրդ ենք, ազգ ենք, տեր ենք կանգնում մեր հռչակագրին, պետությանն ու պեականությունը»։