Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայաստան» դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցն ուղղված ԱԺ փոխնախագահի իշխանական թեկնածու Ռուբեն Ռուբինյանին՝ ևս ակնարկ էր թավշյա հեղափոխության մեջ թուրքական միջամտության մասին:
«Շատ ուղիղ պատասխանեք ի վերջո հասկանանք՝ ի՞նչ հետազոտություններ էիք անում Թուրքիայում՝ Սաբանջ համալսարանին կից գործող «Ստամբուլի քաղաքականության կենտրոնում»՝ 2017-2018թթ և արդյո՞ք դրանից հետո Հայստան վերադառնալիս, Թուրքիայիում ուսանելու ձեր փորձը կիրառե՞լ եք 2018-ին իծխանափոխության սցենարը կյանքի կոչելու հարցում»,-հետաքրքրվեց Ագնեսա Խամոյանը:
«Դուք երևի շոտ ուղի հարց եք տալիս՝ արդյո՞ք թավշյա հեղափոխությունը թուրքակա՞ն պրոեկտ էր, թե՞ ոչ, ես ասում եմ ՝ իհարկե ոչ»,-լակոնիկ արձագանքեց Ռուբեն Ռուբինյանը և մանրամասնեց, որ ինքն այդ տարիներին Թուրքիայում գործող Հրանտ Դինքի անվան հիմնադրամի ծրագրի շրջանակներում է իրականացրել հետազոտություն՝ տվյալ կենտրուն:
Թեման, ըստ նրա, եղել է՝ Թուրքիայի ՀԿ-ների դերը՝ Թուրքիայի ժողովրդավարացման գործընթացում «..և զուգահեռաբար կատարելագործում էի թուրքերենս, քանի որ ես որպես միջազգային հարաբերությունների մասնագետ ՝ մինչ այդ էլ Հայստանում սովորելիս թուրքերեն եմ սովորել»:
Ագնեսա Խամոյանն այդուհանդերձ «խայթեց» Ռուբեն Ռուբինյանին.« հուսով եմ կոճակների տեղն այս ընթացքում սովորեցիք և պատասխանատու պահերին «շփոթմունքով» իրավիճակ չեք փոխի: