կարևոր
4234 դիտում, 6 ամիս առաջ - 2024-05-19 15:27
Հասարակություն

Այս ամբողջ հատվածն անցնելու է Ադրբեջանին․ Ագնեսա Խամոյանը՝ Կիրանցից մանրամասներ է հայտնում

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորները Տավուշի մարզի Սարիգյուղի հատվածում են․ ոստիկաններն այս պահին արգելում են նրանց շարժվել դեպի Կիրանց։  ՀՀ ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը հայտարարեց, որ այս պահին սահմանապահ զորքերը միջոցառում են իրականացնում, որով պայմանավորված չի կարող պատգամավորներին թույլ տալ մտնել գյուղ։

Պատգամավորների մի մասը, սակայն,  շրջանցիկ արահետներով անցնել է Կիրանց և այ պահին նրանք Կիրանցում են։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը նույնպես Կիրանցում  է և մանրամասներ է ներկայացնում։

 Իսկ ոստկանական ուժերը շարունակում են փակ պահել դեպի Կիրանց գյուղ տանող ճանապարհը։
Մանրամասն՝ տեսանյութում։