| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ Կիպրոսում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի մանդատի (UNFICYP) մանդատը երկարաձգելու որոշումը «Անկարայի համար որևէ նշանակություն և արժեք չունի»: Այս մասին ասվում է Թուրքիայի ԱԳՆ-ի՝ հինգշաբթի տարածած հայտարարության մեջ:
Ավելի վաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն ընդունել էր բանաձև UNFICYP-ի մանդատը վեց ամսով երկարաձգելու մասին:
«Ցավոք, անհամապատասխանություններով լի և իրականությունից կտրված այս բանաձևը ևս մեկ անգամ անտեսում է Կիպրոսի թուրքերի կամքը»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ:
«Այն փաստը, որ Հյուսիսային Կիպրոսի իշխանություններից համաձայնություն չի տրվել UNFICYP-ի մանդատի երկարաձգմանը, հակասում է ՄԱԿ-ի սեփական կանոններին և սկզբունքներին: Մենք ակնկալում ենք, որ ՄԱԿ-ը կշտկի այս իրավիճակը և մոտ ապագայում համապատասխան համաձայնության կգա ՀԿԹՀ-ի իշխանությունների հետ, որպեսզի ՀԿԹՀ-ի տարածքում UNFICYP-ի ներկայությունը կասկածի տակ չդրվի»,- ասվում է հայտարարության մեջ: