|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 373.34 |
| EUR | ⚊ | € 440.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.8937 |
| GBP | ⚊ | £ 504.94 |
| GEL | ⚊ | ₾ 138.84 |
Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Համի Աքսոյը հայտարարել է, որ Ֆրանսիայի գործողությունները խթանում են լարվածությունը Միջերկրական ծովի արևելքում:
Խոսելով Կիպրոսի հարավում ֆրանսիական ռազմածովային ինքնաթիռների տեղակայման մասին՝ Հունաստանի, Իտալիայի և Կիպրոսի հետ համատեղ վարժանքներին մասնակցելու համար, Աքսոյը նշել է, որ Ֆրանսիան չի հանդիսանում Կիպրոսի վերաբերյալ 1960 թ. պայմանագրի երաշխավոր և Ֆրանսիայի ավիացիայի ցանկացած ժամանակավոր կամ երկարաժամկետ տեղակայում անօրինական է:
Աքսոյը մեղադրել է Փարիզին՝ Աթենքին և կիպրոսցի հույներին Թուրքիայի դեմ առճակատման դրդելու մեջ:
«Մենք կրկնում ենք, որ ցանկացած քայլ, որոնք անտեսում են Թուրքիայի և Կիպրոսի թուրքական համայնքի շահերը, դատապարտված են ձախողման», - ասել է Աքսոյը:
Հիշեցնենք, որ Ֆրանսիային «անօրինական ներկայության» մեջ մեղադրող Թուրքիան 1974 թ. ի վեր անօրինական կերպով բռնազավթել է Կիպրոսի 36 տոկոսը։