|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը հուլիսի 30-ին այցելել է Միավորված ազգերի կազմակերպության ՅՈՒՆԻՖԻԼ խաղաղապահ առաքելության կենտրոնակայան: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:
Այցի ընթացքում դեսպանը հանդիպել է ՅՈՒՆԻՖԻԼ-ի ղեկավար գեներալ-մայոր Ստեֆանո Դել Կոլի հետ (Stefano Del Col): Զրուցակիցները քննարկել են առաքելության հետ համագործակցության շրջանակը և հեռանկարային ծրագրերը:
ՅՈՒՆԻՖԻԼ հրամանատարը բարձր է գնահատել ՀՀ խաղաղապահ զորախմբի իրականացրած ծառայությունը առաքելության կազմում: