|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Անտառներն այրելու մեջ կասկածվող՝ PKK ահաբեկչական կազմակերպության անդամները ձերբակալվել են Թուրքիայի Մանիսա նահանգի Թուրգութլու շրջանում. հայտնում են թուրքական լրատվամիջոցները:
Ըստ թուրքական ԶԼՄ–ների՝ նրանք սիրիական ծագմամբ երկու եղբայր են: Կասկածյալները ձերբակալվել են իրավապահ մարմինների և երկրի Ազգային հետախուզական կազմակերպության համատեղ գործողության ընթացքում:
Նշենք, որ Թուրքիայի Անթալիա քաղաքում և նրա շրջակայքում անտառային հրդեհների հետևանքով չորս մարդ է զոհվել, ավելի քան 180-ը՝ վիրավորվել: