|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Թուրքիայի ոստիկանությունը երկրում արգելված Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) դեմ հակաահաբեկչական գործողությունների շրջանակում՝ երկու օրում 599 մարդու է ձերբակալել, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Anadolu գործակալությանը։
Նշվում է, որ կասկածյալներից 544-ը նախօրեին ձերբակալվել են Թուրքիայի 25 նահանգներում։ Եվս 55 մարդ է ձերբակալվել երեքշաբթի օրը մայրաքաղաք Անկարայում, ինչպես նաև Վան, Մուշ, Ադանա և Աղրի գավառներում։