կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-08-21 19:37
Իրավական

Տավուշում ծառայակցին սպանելու, ապա նրա մարմինը այրելու մեջ մեղադրվողը կալանավորվել է

Տավուշում ծառայակցին սպանելու, ապա նրա մարմինը այրելու մեջ մեղադրվողը կալանավորվել է

Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղում օգոստոսի 17-ին ծառայակցի և համագյուղացու սպանելու մեջ մեղադրվող 37-ամյա Արթուր Լալայանը կալանավորվել է: 

ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համաձայն՝ Տավուշի մարզի 37-ամյա բնակիչը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, մասնավոր կյանքին վերաբերող հարցի շուրջ վիճաբանել է համագյուղացի Վ.Գրիգորյանի հետ, որի ժամանակ բռունցքներով բազմաթիվ հարվածներ է հասցրել վերջինիս գլխի շրջանին, ապա՝ նրան անգիտակից վիճակում դրել «Վազ 21063» մակնիշի ավտոմեքենայի մեջ և, ցանկանալով վթարի նմանակում ստեղծել, ավտոմեքենան գլորել է ձորը ու այրել:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 37-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 17-ին, ժամը 15.10-ին, ոստիկանության Տավուշի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ներքին Կարմիրաղբյուր գյուղի «Չնգիլ» կոչվող հանդամասում այրված ավտոմեքենա կա:

Մեկնած օպերատիվ խումբը Ներքին Կարմիրաղբյուր-Պառավաքար ճանապարհի 4-րդ կմ-ին՝ ճանապարհի երթևեկելի մասից ձախ, հայտնաբերել է ձորը գլորված «ՎԱԶ-2106» մակնիշի այրված ավտոմեքենա, որի սրահում հայտնաբերվել է 32-ամյա Վարդան Գրիգորյանի մոխրացած դիակը:

Օգոստոսի 17-ին, ժամը 22.30-ին, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ օգոստոսի 16-ին, ժամը 21.00-ի սահմաններում, 37-ամյա Արթուր Լալայանն անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ ծեծելով սպանել է Վարդան Գ.-ին, նստեցրել նշված ավտոմեքենան, այնուհետև գլլորել ձորն ու այրել: