Փոխարժեքներ
12 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.86 |
EUR | ⚊ | € 430.74 |
RUB | ⚊ | ₽ 4.796 |
GBP | ⚊ | £ 511.04 |
GEL | ⚊ | ₾ 141.89 |
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրել է․
«Քրդական բանվորական կուսակցությունը (հայտնի PKK հավապմամբ) այսօր տարածած պաշտոնական հաղորդագրությամբ հայտարարել է, որ զինաթափվում է, ինքնալուծարվում է և դադարեցնում է զինված պայքարը։
Թեև թուրքական ու միջազգային մեդիաներն ու գործիչները շտապում են ցնծալ՝ նշելով, որ պատմական իրադարձություն է տեղի ունեցել և ավարտվել է ամենաերկարատև ու արյունալի հակամարտություններից մեկը, ես կառաջարկեի հիշել, որ նմանատիպ հայտարարություններ նախկինում ևս եղել էին, և դեռ հայտնի չէ՝ արդյոք սա կդառնա իրականություն։
Միաժամանակ տեղին է նշել, որ այդ թվում (գլխավորապես) զինված պայքարի շնորհիվ են քրդերը այսօր հնարավորություն ստացալ ներկա լինել Թուրքիայի պաշտոնական քաղաքական դաշտում՝ թեև ունենալով բազմաթիվ սահմանափակումներ և ենթարկվելով բռնաճնշումների։ Այլ բառերով՝ զինված պայքարը քրդերին դարձրել է իրական գործոն։
Իսկ հաշվի առնելով քրդական աշխարհում տեղի ունեցող սոցիալ-մշակութային և քաղաքական զարգացումներն ու առկա միտումները, մեծ կասկածներ կան, որ այսօրվա դադարը իրոք երկարաժամկետ խաղաղության կարող է հանգեցնել»։