|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Բորիս Մուրազին ֆեյսբուքյան իր էջում գրում է․
2014-ին Իրաքի քրդական Փեշմարգա բանակի զինվորները ահաբեկիչների հարձակումից մեկ օր առաջ զենքերը վերցրած փախան Սինջարից և խաղաղ բնակչությանը թողեցին անզեն ու միայնակ ահաբեկիչների դեմ։ Այդ օրվանից շատ էի դառնացած Իրաքի քրդերի վրա, բայց որ տեսնում եմ ՔՊ-ն ինչպես է վարվում արցախահայերի հետ, մի տեսակ քրդերին դատապարտելու տեղ չի մնում։ Նրանք դեռ միայնակ էին թողնում այլ դավանանքի ու խմբի եզդիներին, իսկ ՔՊ-ն միայնակ է թողնում հենց հայերին։
2014 թվականին 125 հազարից ավել եզդի հայտնվել էին շրջափակամն մեջ ու բոլորը կարող էին դառնալ ահաբեկիչների թիրախ։ 125 հազար եզդիների փրկեցին PKK-ի 12 մարտիկներ, ովքեր Սիրիայի կողմից մտան Իրաք և կյանքի միջանցք ապահովեցին։ 12 հոգի։ Այս կինը այդ 12 հոգուց մեկն է, որի անունը ցավո քչգիտեմ։