կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-30 12:04
Հասարակություն

Նրանք մեր անտառները վստահել են ռուսներին. թուրք ընդդիմադիրները քննադատել են Էրդողանին անհրաժեշտ սարքավորումներ չունենալու համար

Նրանք մեր անտառները վստահել են ռուսներին. թուրք ընդդիմադիրները քննադատել են Էրդողանին անհրաժեշտ սարքավորումներ չունենալու համար

Անտառային հրդեհների վերաբերյալ, որոնք Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր խորհրդականն արդեն անվանել է ազգային աղետ, երկրում սկսվել են քննարկումներ և  վերածվել սկանդալի հրդեհաշիջման ինքնաթիռների, ավելի ճիշտ՝ դրանց  բացակայության պատճառով: Թուրքական հրդեհաշիջման ավիապարկը բաղկացած է 9 ինքնաթիռից, որոնցից 6-ը չեն կիրառվում, իսկ մնացած 3-ը ՌԴ-ից վարձակալած «Բե-200» են:

Թուրքական ԶԼՄ-ները հարց են տալիս, թե «ինչու են հակահրդեհային ինքնաթիռները անգարներում, երբ այրվում են անտառները»։

Պարզվել է, որ 2019 թվականին  թուրքական CL-215 6 ինքնաթիռ չի անցել մրցույթն այն պատճառաբանությամբ, որ դրանց ջրատարողունակությունը պահանջվածից 100 լիտրով քիչ  է (ծավալը՝ 4.900 լիտր ջուր, հայտարարված ծավալը՝ 5.000 լիտր): Դրա հիման վրա օդաչուներն ու ավիացիայի անձնակազմը հեռացվել են աշխատանքից, իսկ ինքնաթիռն ուղարկվել է պահեստավորման:

Այս պատմությունից հիմնական վնասը կստանա իշխող ԱԶԿ կուսակցությունը, որին ընդդիմությունն արդեն սկսել է մեղադրել կատարվածի մեջ։

Իզմիրից քեմալական պատգամավոր Աթիլա Սերտելը նշում է․ «Այս պահին անգարներում 6 ինքնաթիռ կա, որոնցից 2-ը վերանորոգման կարիք ունեն, իսկ 4-ը կարող էին գործարկվել։ Սակայն անձնակազմի հեռացման պատճառով հնարավոր չէ դրանք գործարկել: Նրանք գործարք կնքեցին ռուսների հետ և նրանց վստահեցին թուրքական անտառները»։

Մերսին քաղաքից քեմալական կուսակցության պատգամավոր Ալփայ Անթմենն էլ նշել է․ «Մերսինն այրվում է: Հրդեհը տարածվել է նաև բնակելի տարածքների վրա: Նախագահական պալատն ունի գումար 13 ինքնաթիռի համար, բայց ոչ՝ մի հրշեջի համար»:

Պատգամավոր Շերաֆեթթին Թուրփջուն էլ ասել է, որ «այս իրավիճակը պարզապես անփութություն չէ, այլ բացահայտ դավաճանություն»։