կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-27 12:58
Հասարակություն

Պատերազմին մասնակցած եւս 2735 ուսանողի մեկ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցում կտրվի. նոր որոշում

Պատերազմին մասնակցած եւս 2735 ուսանողի մեկ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցում կտրվի. նոր որոշում

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 27-ի նիստում վերաբաշխում կատարեց 2021 թվականի բյուջեի մասին օրենքում, որի նպատակը վերջին պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից սովորողների, ինչպես նաև պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից անձանց ուսանող երեխաների և սովորող ամուսինների՝ 2020-2021թթ. ուսումնական տարվա մեկ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցումն է:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշեց, որ մինչեւ հիմա ուսման վարձի փոխհատուցում տրվել է 4213 ուսանողի: Հատկացված միջոցները կազմել են 895,4 մլն դրամ:

Ներկայացվող նախագծով առաջարկվում է ԿԳՄՍՆ-ին հատկացված գումարներից 586,5 մլն դրամն ուղղել եւս 2735 ուսանողի, որից 2585-ը՝ բուհերի, 150-ը՝ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողների մեկ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցմանը:

«Ընդհանուր առմամբ, փոխհատուցում ստացողների թիվը կկազմի 6948, իսկ փոխհատուցման չափը՝ 1,463 մլրդ դրամ:

Ըստ էության, երբ զորացրվում են ուսանողները, գալիս, ներկայացնում են համապատասխան փաստաթղթերը, եւ այդ վերականգնման պահին իրենց ուսումնառության մեկ կիսամյակի ուսման վարձը մենք փոխհատուցում ենք: Այս գործընթացը կտեւի մինչեւ 2022 թվականի ամառային զորացրման շրջանը, երբ 2 տարին կլրանա»,- ասաց նախարարը: