|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Լեռնային Ղարաբաղի «Եղնիկներ» զորամասում օգոստոսի 26-ին ժամկետային զինծառայող Աղասի Աբրահամյանի մահվան գործով երեկ ձերբակալվել են եւս երկու սպաներ:
Նշենք, որ ավելի վաղ նույն գործով կալանավորվել էին մեկ սպա` բուժկետի պետը, եւ մեկ ժամկետային զինծառայող:
Նախկինում կալանավորվածներից սպային մեղադրանք է առաջադրվել «Իշխանազանցություն» հոդվածով, իսկ ժամկետային զինծառայողին` զինվորական կանոնագրքային կանոնները խախտելու մեղադրանքով:
Ձերբակալված եւ կալանավորված զինծառայողների անունները չեն հաղորդվում` նախաքննության գաղտնիության շահերից ելնելով: