Փոխարժեքներ
31 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.57 |
EUR | ⚊ | € 423.72 |
RUB | ⚊ | ₽ 4.6159 |
GBP | ⚊ | £ 506.65 |
GEL | ⚊ | ₾ 141.57 |
Խորը կսկիծով տեղեկացնում ենք, որ hուլիսի 28-ի գիշերը ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված սադրանքին դիմակայելու ընթացքում անմահացել է զինծառայող, շարքային Դավիթ Գառնիկի Քոչարյանը։ Այս մասին հայտնում է Բերդի համայնքապետարանը։
«Դավիթը Բերդ համայնքի Չինչին գյուղից էր, Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից:
Վշտակցում ենք Դավիթ Քոչարյանի ծնողներին, հարազատներին, համագյուղացիներին և բոլորիս՝ անդառնալի, չափազանց թանկ կորստի համար. անամոք վիշտը բոլորինս է:
Ննջի՛ր խաղաղությամբ, սիրելի՛ Դավիթ, հավերժի՛ ճամփորդ:
Քո պայծառ անունը հավետ դաջված կլինի մեր սրտերում:
Խոնարհվում ենք»։
Հիշեցնենք, որ հուլիսի 28-ին՝ ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: Ժամը 08։30-ի դրությամբ հայկական կողմն ուներ երեք զոհ, ևս երկու զինծառայող վիրավոր է։