|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Տավուշի մարզի Չինչին գյուղում եռյակ է ծնվել: Այս մասին հայտնել է Տավուշի մարզպետարանի հանրային կապերի պատասխանատու Լիլիթ Սարգսյանը:
Նա նշել է, որ երեխաների մայրը՝ Հեղինեն, աշխատում է Ներքին Կարմիրաղբյուր գյուղի միջնակարգ դպրոցում: Նա մաթեմատիկայի ուսուցչուհի է:
Դպրոցը մեծ ոգևորությամբ է ընդունել երեխաների ծնունդը: Այդ մասին է վկայում ուսումնական հաստատության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում զետեղված գրառումը: «Առավոտը բարի լուրով սկսենք: Մեր դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհու եռյակ հրաշքներն են ծնվել: Սա իսկապես հրաշք է բոլորիս համար, մեր Տավշո աշխարհի համար: Բոլորիս աչքը լույս: Աստված պահապան ձեզ»: