|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Հյուսիսային Իրաքում Քուրդիստանի աշխատավորական կուսակցության՝ PKK-ի պարտիզանների հետ բախման արդյունքում երկու թուրք զինվոր է ոչնչացվել, մեկը վիրավորվել է: Այս մասին ասվում է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:
Թուրքերը նշում են, որ փոխհրաձգության ընթացքում մեկ քուրդ զինյալ է ոչնչացվել:
Միջադեպը տեղի է ունեցել Հաքուրքի շրջանում, որը գտնվում է Թուրքիայի զինված ուժերի ապօրինի և բնույթով օկուպացիոն «Ճանկ» գործողության գոտում: