Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2018թ․-ին «գոլդ» համարների դարաշրջանը Հայաստանում ավարտված հայտարարող Փաշինյանը Yerkir.am-ի տեղեկություններով՝ ընտրություններից հետո հրահանգել է փոխել իրեն սպասարկող ծառայողական մեքենայի պետհամարանիշն ավելի «գոլդ»-ով։ Փաշինյանը հիմա արդեն շրջում է «001 UU եռագույն» պետհամարանիշով։ Նախկինում այս պետհամարանիշով մեքենան սպասարկում էր Սերժ Սարգսյանին։
Հայաստանի պետականության համար կենսական նշանակություն ունեցող վերջին արտահերթ ընտրությունները, փաստորեն, Փաշինյանին արմատապես մխրճել են «ցարական» հաճույքների մեջ։
Մինչեւ վերջերս, իսկ ավելի կոնկրետ՝ ընտրությունների նախաշեմին, «վաստակավոր դերասանը» պատրաստ էր անգամ էշով շրջել, միայն թե իրեն երկրպագող մոլորյալ զանգվածներին հավատացներ, թե իրենցից մեկն է՝ դառը դատած, համեստ, պարզ, աղքատիկ մի գյուղացի։
Սերժ Սարգսյանի եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաների ծառայողական սպասարկումն իր սեփական տոհմածառից ավելի խորն ուսումնասիրած, նրանց ճոխ-ճոխ վայելքների համար խաչին գամած Փաշինյանն ու նրա թիմը, գիտակցաբար, պլանավորված երկիրը կործանման տանելուն զուգահեռ, թալանում են ժողովրդին, ՀՀ պետական միջոցները։ Որպես վառ օրինակ՝ հիշեցնենք շռայլ պարգեւավճարներն ու պատգամավորների ձեռքի գումարը 50 հազարից 250 հազար դրամ դարձնելու իրողությունը։
«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ՀՀ վարչապետին պետական միջոցների հաշվին տրամադրվում է նստավայր Երեւանում, ծառայողական առանձնատուն՝ Երեւանում` համապատասխան սպասարկմամբ, պետական ամառանոց՝ Սեւանում՝ ապահովված համապատասխան գույքով եւ սպասարկմամբ, հատուկ նշանակության ավտոտրանսպորտ, հատուկ սարքավորված ինքնաթիռ եւ ուղղաթիռ, վարչապետի առողջական վիճակին հետեւելու նպատակով առանձնացվում է անձնական բժիշկ: Նույն օրենքով՝ վարչապետը, այս դեպքում՝ Փաշինյանը, կարող է ամբողջությամբ կամ մասամբ հրաժարվել նախատեսված որոշ սպասարկումներից: Նա չի հրաժարվել ոչ մի սպասարկումից, իսկ այս օրերին էլ, պարզվեց, նաեւ «նախկին» Սերժ Սարգսյանի «գոլդ» պետհամարանիշից։
Մինչեւ հիմա Փաշինյանի ժողովների ու լայվերի հիմանական թեման նախկինների հարստություններն ու ճոխություններն են եղել, մինչդեռ՝ նա, իր ձեւավորած կառավարության անդամների հետ, վաղուց գերազանցել է բոլոր տեսակի նախկիններին։
Լ․Ս․