Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Շարժական գույքի նկատմամբ իրավունքների գրանցումը ՀՀ քաղաքացիներն այսուհետ կկարողանան իրականացնել առանց պատկան կառույցներ այցելելու, բացառապես առցանց էլեկտրոնային տարբերակով։
Համապատասխան որոշումն այսօր ընդունվեց ՀՀ կառավարության նիստում։ Ինչպես որոշման նախագծի ներկայացման ժամանակ հայտնեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, քաղաքացիներն այլևս ստիպված չեն լինի այսպես կոչված «զրոյական» տեղեկանքի համար գնալ մարզպետարան կամ թաղապետարան։
«Հիմա շարժական գույքի պետական գրանցման դեպքում կարեւոր է, որ քաղաքացին ներկայացնի այդ գույքի հետ կապված պարտականություններ, պարտքեր չունենալու այսպես ասած, զրոյական տեղեկանք: Դրա համար մեր քաղաքացիները պարտավոր էին գնալ հմայնքապետարան կամ վարչական ղեկավարի մոտ՝ այդ տեղեկանքը թղթային տարբերակով բերելու: Հատկապես դժվարություն է առաջանում, երբ այդ մեքենան տարբեր մարզերում է գրանցված: Նախորդ տարվանից գործարկվել է էլեկտրոնային համակարգ, որով մեր քաղաքացիները կարողանում են անշարժ գույքի հետ կապված վճարումներ իրականացնել:
Հիմա մենք այդ համակարգում լրացում ենք իրականացնում եւ շարժական գույքն էլ ենք այդ բազայի մեջ մտցնում, եւ մեր քաղաքացիները, որոնք նույնիսկ ոստիկանությունում պարզեն, որ որոշակի պարտք ունեն, չեն վճարել, կարող են մի քանի րոպեում մտնել համակարգ, արագ իրենց վճարումն անել եւ ավարտել իրենց գործը»,- ասաց նախարարը: