|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Այսօր Ավետիսյանների ընտանիքի քառասունքն է: Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը նույնպես այցելել էր Ավետիսյանների շիրիմներին:
Լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հարցին, թե չի՞ պահանջում, որպեսզի գործը մի քիչ ավելի արագ ընթացք ստանա, Ցոլակյանը պատասխանեց, որ ինքը պահանջելու իրավունք չունի:
Իսկ հարցին, թե օրակարգո՞ւմ է, արդյոք, Պերմյակովին հանձնելու հարցը, մարզպետը կրկին խուսափողական պատասխան տվեց. «Ինչքան դուք եք տեղյակ դրանից, այնքան` ես»:
Հարցին, թե ինչո՞ւ է այդպես ասում, մի՞թե նրան չի հետաքրքրում գործի ընթացքը, մարզպետը պատասխանեց, որ հարցը տեղին չէ, քանի որ հետաքրքրվում է. «Ձեզնից երևի մի քիչ ավելի շատ եմ հետաքրքրվում: Նորից եմ ասում` այդ մասին ես գիտեմ այնքան, ինչքան դուք»: