|
Փոխարժեքներ
30 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 416.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6098 |
| GBP | ⚊ | £ 486.75 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Մենք Կիպրոսում ցանկանում ենք ինքնիշխան և անկախ թուրքական պետություն: Այլ լուծում չկա, անհնար է․ Լիբիայում, դիմելով թուրք զինվորականներին, հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։
«Ցավոք, հունական կողմից միշտ կան սադրանքներ, սրվող ճգնաժամեր, միջազգային իրավունքի նկատմամբ անհարգալից վերաբերմունք և սպառնացող հռետորաբանություն: Մյուս կողմից՝ մենք հայտարարում ենք, որ թույլ չենք տա որևէ ձևով ոտնահարել մեր իրավունքներն ու արտոնությունները՝ անկախ նրանից, թե ինչքան սադրանքներ եք թույլ տվել և որքան էլ NAVTEX (ծովային ծանուցման համակարգ) եք հրապարակել:
Մենք կողմ ենք երկխոսությանը, սա է գլխավորը: Բայց եթե երկխոսության, մեր իրավունքների և արտոնությունների նկատմամբ անտարբերություն կա, և դրանք ոտնահարվում են, ապա մենք ուզում ենք, որ բոլորն իմանան՝ մենք վճռական ենք պաշտպանել դրանք։ Մենք երրորդ երկրներին ասում ենք, որ ոչ մի դեպքում Թուրքիայի և Հունաստանի միջև եղած խնդիրները չպետք է քննարկվեն որպես խնդիրներ Եվրոպայի և Ամերիկայի հետ», – հայտարարել է նա։