Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում երեկ տեղի է ունեցել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հանդիպումը կուսակցության նորընտիր պատգամավորների հետ, եւ նրանք որոշել են ստեղծել 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով, որի մեջ կներառվեն նաեւ արտախորհրդարանական ուժերը:
Այս փուլում նման որոշում կայացնելն ու այդ մասին հայտարարելն ինքնին ուշագրավ է, քանի որ 44-օրյա պատերազմի մասով հանձնաժողով ստեղծելու մասին խոսել են խորհրդարանական ինչպես արդեն նախկին, այնպես էլ նոր ընտրված ուժերը: Այս քայլով իշխանությունը ձգտեց առաջ անցնել ընդդիմությունից:
Ավելին, այս տարվա ապրիլի 16-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը դիմել էր Ազգային ժողովի նախագահին, խորհրդարանական իշխանական ու ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարներին, նաեւ Պաշտպանության հանձնաժողովի նախագահին՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծելու առաջարկով, սակայն այն արձագանք չգտավ:
Եվ հիմա արդեն իշխանություններն են նման առաջարկ անում, եւ սա էլ պատահական չէ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երեկ որոշ իմքայլականներ քննարկել են հարցը, որ այս հանձնաժողովի աշխատանքի հիմքում դրվելու է Օնիկ Գասպարյանի գործելաոճի մասով բացահայտումներ անելը, նրա աշխատանքում որեւէ բացասական բան գտնելը եւ թերությունների պատասխանատվությունը նրա գլխին կոտրելը: Խնդիր է դրված պատերազմի պարտության համար կալանավորել Օնիկ Գասպարյանին:
Հավելենք, որ պատերազմի առիթով ՀՀ գլխավոր դատախազին ներկայացվել է պետական դավաճանության մասին առնվազն 6 հանցագործության հաղորդում, որոնցից եւ ոչ մեկով քրեական գործ չի հարուցվել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում