Փոխարժեքներ
03 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Հավաստի տեղեկություններ կան, որ մի քանի հոգի փորձում են ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի և զինվորականների վրա ճնշում գործադրել, որպեսզի հասնեն նրանց հրաժարականին՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ԱԺ դիմաց Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքի ժամանակ, որում ցուցարարները երկկողմանի փակել են Բաղրամյան պողոտան և մտադիր են գիշերել դրսում՝ մինչև ԱԺ-ն նիստ գումարի և դադարեցնի Նիկոլ Փաշինյանի լիազորությունները։
Իշխան Սաղաթելյանը վստահություն հայտնեց, որ մեր բանակը, զինվորականությունը պինդ են և ժողովրդի, պետականության կողքին։
«Սա Օնիկ Գասպարյանի և Նիկոլ Փաշինյանի կռիվը չէ, սա մեր երկիրը փրկելու համար պայքար է, և հայոց բանակը, գիտակցելով դա, կանգնել է ժողովրդի կողքին»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նա առաջարկեց մեկ անգամ ևս ասել, որ կանգնած ենք բանակի կողքին։
Ցուցարարները բռունցքները վեր բարձրացրին և գոչեցին, որ բանակի կողքին են։
Մանրամասն՝ տեսանյութում․