Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նիկոլ Փաշինյանի` Օնիկ Գասպարյանին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնից ազատելու մասին ՀՀ նախագահին ներկայացրած առաջարկը հակասահմանադրական է, ֆեյսբուքյան էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր Արթուր Ղազինյանը:
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 155-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին նախադասության համաձայն՝ «Զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձը գլխավոր շտաբի պետն է, որին վարչապետի առաջարկությամբ նշանակում է Հանրապետության նախագահը՝ օրենքով սահմանված ժամկետով»: «Պաշտպանության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին նախադասությունում, ըստ որի՝ «Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը նշանակվում է 5 տարի ժամկետով, իսկ Օնիկ Գասպարյանը Գլխավոր շտաբի պետ է նշանակվել 2020թ-ի հունիսին։
Սահմանադրության և օրենքների կոպտագույն խախտումով, բացառապես քաղաքական դրդապատճառներով ԳՇ պետին ազատելու առաջարկը ոչ միայն հակասահմանադրական Է, այլև բանակը ներքաղաքական գործընթացներին ներքաշելու ուղղակի դիտավորություն», - գրել է նա: