|
Փոխարժեքներ
15 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.94 |
| EUR | ⚊ | € 446.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.8801 |
| GBP | ⚊ | £ 513.28 |
| GEL | ⚊ | ₾ 140.43 |
«ԶՈՒ գլխավոր շտաբի արդեն նախկին պետ Օնիկ Գասպարյանին միացած բարձրաստիճան պաշտոնյաների մասով Պաշտպանության նախարարությունում գործընթաց է սկսվել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ պաշտպանության նախարարության ղեկավար կազմն իր մոտ է հրավիրում Գասպարյանի հայտարարությանը միացած բարձրաստիճան զինվորականներին, փորձում շահագրգռել նրանց՝ տարբեր առաջարկություններ հնչեցնելով։
Ինչպես հայտնի է, Օնիկ Գասպարյանի՝ փետրվարի 25-ի հայտարարությանը միացել էր 40 զինվորական, սակայն, չնայած դրան, երկու օր առաջ նույն այդ զինվորականները ոտնկայս ողջունում էին Փաշինյանին, իսկ հիմա էլ ՊՆ ղեկավար կազմն է փորձում սիրաշահել նրանց:
Ի դեպ, չի բացառվում, որ առաջիկայում լսենք նաև ԱԳ նախարարի հրաժարականի մասին։ Գուցե այս անգամ ԱԳ մի խումբ աշխատակիցներով պահանջեն վարչապետի հրաժարականը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: