Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս իշխանությունը պետականության, սահմանադրության եւ օրինականության հետ որեւէ առնչություն չունի եւ օրենքի կոպտագույն ոտնահարմամբ ակնհայտ քաղաքական հետապնդում է իրականացնում Սյունիքի համայնքապետերի դեմ. Հյուսիսային պողոտայում հայտարարեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի եւ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ ի պաշտպանություն Սյունիքի կալանավորված համայնքապետեր Առուշ Առուշանյանի, Մխիթար Զաքարյանի, Մանվել Փարամազյանի եւ Արթուր Սարգսյանի ստորագրահավաքի ժամանակ։
Նրա խոսքով՝ «Հայաստան» դաշինքի 2 պատգամավոր առևանգված են այսօրվա իշխանության կողմից: 2 քաղաքապետներ և մեկ վարչական շրջանի ղեկավար անազատության մեջ են, իսկ դաշինքի այլ համակիրներ ու աջակիցներ արժանացել են նույն ճակատագրին:
«Այդ իմաստով մենք մասնակցեցինք ստորագրահավաքին, մենք մեր ընկերների կողքին ենք, դա է նպատակը: Այս քայլն իշխանության կողմից քաղաքական հետապնդում է, օրենքի կոպիտ խախտումով: Օրը ցերեկով այս իշխանությունը իրականություն դարձրեց իր քաղաքական հետապնդումը: Այս իշխանությունը պետականության, սահմանադրականության, օրինականության հետ որևէ առնչություն չունի»,- ասաց Իշխան Սաղաթելյանը:
Ըստ նրա՝ իշխանությունն այս քայլով 2 նպատակ է հետապնդում. նախ՝ Սյունիքն ունի ռազմավարական նշանակություն, և իրենք գիտեն, թե իշխանությունն ինչ մոտեցում ունի, ինչ ցավոտ զիջումներ են սպասվում:
«Առաջինը այս դիմադրողականությունը ջարդելու հանգամանքը և երկրորդ, որ վախեցնեն ու քաղաքական հետապնդում իրականացնեն մեր դաշինքի անդամների նկատմամբ»,- ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Մանրամասն՝ տեսանյութում.