Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ քննչական կոմիտեն արձագանքել է փաստաբան Սեդա Սաֆարյանի կողմից Սարգիս Ավագյանի սպանության պատճառների վերաբերյալ` այսօր արված հայտարարությանը:
«Տեղեկացնում ենք, որ այս պահին նախաքննական մարմնի կողմից ձեռք բերված բավարար ապացույցները բացառում են, որ Ավագյանի սպանությունը որևէ առնչություն ունի Մարտի 1-ի գործով ընթացող դատավարության ընթացքի հետ:
Հորդորում ենք՝ խուսափել չճշտված և չստուգված տեղեկատվություն հրապարակելուց:
Նշենք, որ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական գործողություններ Սարգիս Ավագյանի սպանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ իրականացված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ՝ դեպքի վայրը, որի զննությամբ հայտնաբերվել և առգրավվել են արնանման հետքեր, ինչպես նաև՝ արնանման հետքերի պարունակությամբ իրեր և առարկաներ:
Հայտնաբերվել և օրենքով սահմանված կարգով առգրավվել են դեպքի վայրը և հարակից տարածքները տեսանկարահանող սարքերի հիշողության կրիչները, քննությանը հետաքրքրող ժամանակահատվածի տեսագրությունները, ենթարկվել զննության:
Պարզվել է ականատես վկաների ինքնությունը, ովքեր հարցաքննվել են դեպքի հանգամանքների շուրջ: Այս պահին ստուգվում են ցուցմունքներում մատնանշված հանգամանքները:
Կատարված անհետաձգելի քննչական գործողությունների, Ոստիկանության համապատասխան ստորաբաժանման աշխատակիցների հետ ձեռնարկված համատեղ միջոցառումների արդյունքում պարզվել են ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, որոնք հանդիսանում են Երևան քաղաքի բնակիչներ՝ ծնված 1963 և 1989 թթ.:
Ձեռնարկվում են անհետաձգելի և ակտիվ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու, վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու և քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:
Հանձնարարություններ են տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին:
Քրեական գործի քննության շահերց ելնելով՝ այս պահին այլ տեղեկություններ հրապարակման ենթակա չեն: Քրեական գործով դատավարական որոշումների մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:
Հիշեցնենք, որ հունիսի 10-ին Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի տարածքում ծեծելով, ապա նաև դիտավորությամբ դանակի հարվածով տաքսու վարորդ էր սպանվել։ Պարզվում է, որ տաքսու վարորդը Սարգիս Ավագյանն էր, ով Մարտի 1-ի գործով տուժող Արթուր Ավագյանի հայրն էր։