|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Agile Spirit-2021 միջազգային զորավարժությունները Վրաստանում կանցկացվեն հուլիսի 26-ից օգոստոսի 6-ը: Ուկրաինացի զինվորականները կմասնակցեն զորավարժություններին: Այդ մասին, ըստ «Ուկրինֆորմ»-ի, հայտնում է ԱՄՆ զինված ուժերի եվրոպական հրամանատարության կայքը:
Զորավարժություններին կմասնակցեն հետևյալ 15 դաշնակից և գործընկեր երկրները՝ ավելի քան 2,5 հազար զինծառայողներով՝ Վրաստան (հյուրընկալող), Էստոնիա, Գերմանիա, Լատվիա, Լիտվա, Լեհաստան, Ռումինիա, Իսպանիա, Թուրքիա, Ուկրաինա, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, Կանադա, Իտալիա և Ադրբեջան:
Զորավարժություններն անցկացվելու են բրիգադի մակարդակով և նախատեսում են գումարտակների կազմում բազմազգ ստորաբաժանումների ընդհանուր վարժանքներ՝ մարտական կրակոցով: