|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը համատեղ միջազգային խումբ են ստեղծել Վրաստանում թուրքական Ս-130 ինքնաթիռի կործանման հետաքննության համար:
Այս մասին հայտնել է Վրաստանի ներքին գործերի նախարար Գելա Գելաձեն։ Նրա խոսքով՝ թուրք մասնագետներն ամբողջ գիշեր աշխատել են աղետի վայրում և մասնակցում են քննչական գործողություններին:
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը քրեական գործ է հարուցել քրեական օրենսգրքի 275-րդ հոդվածի 4-րդ մասով՝ օդային տրանսպորտի անվտանգության կամ շահագործման կանոնները խախտելը, որն առաջացրել է մարդկանց մահվան։
Հիշեցնենք` նոյեմբերի 11–ին Վրաստանի տարածքում` վրաց-ադրբեջանական սահմանից 5 կմ հեռավորության վրա, «C-130 Hercules» ռազմատրանսպորտային ինքնաթիռ է կործանվել։ Ինքնաթիռը վերադառնում էր Ադրբեջանից, որտեղ թուրք զինվորականները նոյեմբերի 9–ին մասնակցում էին Արցախի օկուպացմանը նվիրված շքերթին։ Ինքնաթիռն անհետացել էր ռադարներից՝ առանց աղետի մասին ազդանշան ուղարկելու։