|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Այսօր Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում տեղի կունենա ԱՊՀ երկրների զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի հերթական նիստը՝ ՌԴ ԳՇ պետ Վալերի Գերասիմովի նախագահությամբ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ ՊՆ-ն։
Նիստին կմասնակցեն նաև Հայաստանի և Ադրբեջանի զինվորական պատվիրակությունները։
«ԱՊՀ պետությունների զինվորական պատվիրակությունների ղեկավարները կքննարկեն պաշտպանության և անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համագործակցության համալիր հարցեր, ինչպես նաև կարծիքներ կփոխանակեն ԱՊՀ երկրների սահմաններին ծավալվող ռազմաքաղաքական իրադրության վերաբերյալ»,- հայտնել են ՌԴ ՊՆ-ից։